Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այսօր բողոքի ցույց են անում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմնակիցներն ու հարազատները՝ պահանջելով ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի ազատ արձակումը:
Ցուցարարները պահանջում են նաեւ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականները: «Ասում ենք ոչ դատավոր Մեսրոպ Մակյանին»,-բղավում են նրանք:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը միակ ամբաստանյալներն են, որոնք կալանքից ազատ չեն արձակվել: Նրանք, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում են նաեւ ոստիկանների սպանության համար: ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքի անդամները վերջին հարցազրույցներում դեմ են արտահայտվել «Սասնա ծռերի» ազատ արձակմանն առհասարակ: Նրանք դեմ են նաեւ մեղադրյալների հանդեպ համաներում կիրառելուն:
https://www.facebook.com/aravot.am/videos/310948832902042/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ