Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին նա հայտարարել է լրագրող Դմիտրի Գորդոնի հետ զրույցում
Սաակաշվիլիին նշել է, որ ինքը Ուկրաինա կվերադառնա նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ավելին, նրա խոսքով՝ ինքն արդեն գնել է ինքնաթիռի տոմսը և «Բորիսպոլ» օդանավակայանում կլինի 2019թ. ապրիլի 1-ին:
«Ես գնել եմ այդ տոմսը, քանի որ վստահ եմ, որ Պորոշենկոն երկրորդ փուլ չի անցնի… Իսկ դա նշանակում է, որ ոչ մի սահմանապահ չի կատարի նրա հրամանը ինձ Ուկրաինա չթողնելու վերաբերյալ»,- վստահություն է հայտնել Սաակաշվիլին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ