Հաշվի առնելով, որ չնայած ռուսական կողմի բազմաթիվ դիմումներին, շարունակվում է հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելելու փորձը, Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է «Զգուշացում Ռուսաստանի քաղաքացիների համար», որում ասվում է.
«Պատճառ ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է հրաժարվել իր երկրի տարածք թողնել այն անձանց (անկախ քաղաքացիությունից), որոնք ազգությամբ հայ լինելու ուղղակի կամ անուղղակի նշաններ ունեն: Դա պատճառաբանվում է նրանով, որ անհնար կլինի ապահովել այդ անձանց անվտանգությունը:
Ադրբեջանական կողմից ռուսական կողմից բազմաթիվ ուղերձներն առ այն, որ անթույլատրելի է ազգային հիմքի վրա խտրական գործողությունները Ադրբեջանի Հանրապետություն ժամանակող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ, արհամարհվում են:
Հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան այց ծրագրելիս հանգամանորեն ծանրութեթև անել հնարավոր ռիսկերը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ