Հարցազրույց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ
-Մարտի 1-ի հետ կապված ձեր տպավորությունը, ասում եմ մի մարդու, քանի որ շատ է մեջբերվում, կարծեմ՝ դուք և Խաչատուր Սուքիասյանը, ժողովրդին ասել եք՝ գնացեք այս ուղղությամբ:
-Խաչատուր Սուքիասյանը այնտեղ չի եղել, ես համենայնդեպս նրան չեմ տեսել: Կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ. Մարտի 1-ի քննությունը դարձել է լրիվ քաղաքական քննություն, իրավական բաղադրիչ գոյություն չունի Մարտի 1-ի քննությունը լրիվ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը, ինչը պարզ է դառնում գաղտնալսումից, և եթե իրենք համարում են, որ Մարտի 1-ի քննությունը սրանով ավարտել են, իրենք խորապես սխալվում են: Սա խայտառակ քննություն է:
-Սա նշանակո՞ւմ է, որ մի ծանր բեռ Սերժ Սարգսյանը թողել է այս 10 տարիների ընթացքում, և այդ ձեր ասած անպատասխանատու քայլերն են, որ փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին:
-Ես միշտ մեղադրել եմ նախորդ իշխանություններին, որ այն ժամանակ նորմալ քննություն չի անցկացվել, այնպիսի քննություն, որ հասարակությունը հավատար դրան, հիմա նույնն է կատարվում ամբողջովին քաղաքական նպատակներով: Եթե նախկինում պարզապես փորձում էր քննություն անել, բայց հասարակությունը վստահություն չունեցավ, այս քննությունը շատ ավելի քաղաքականացված է:
-Պատասխանատվությունը կիսու՞մ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:
-Որ պատասխանատվությո՞ւնը:
-Այն, որ դուք ասացիք չհասավ նրան,որ հանրային վստահություն ունենա քննությունը:
-Իհարկե կիսում եմ, բայց Նիկոլ Փաշինյանն էլի ավելի վատ բան է արել, նա օգտագործել է քաղաքական նպատակներով ,հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց ոչ մի բան էլ բացահայտված չի, Նիկոլ Փաշինյանը ինքը նշանակել է մեղավորներ և եթե կարծում է, թե սա Հայաստանի վարկը ավելացնելու է, սա Հայաստանի վարկը ավելի նվազեցնելու է, որովհետև այդ գաղտնալսումները փակված թեմա է, մամուլում արդեն այդ մասին չեն խոսու՞մ չէ: Այդ գաղտնալսումներն ապացուցում են, որ Հայաստանում ընդհանրապես որևէ արդարադատություն գոյություն չունի:Ինչ արդարադատություն, հիշում եք, որ ասում էր՝ Հայաստանում այնպիսի մի դատավոր կա՞, որ ինձ ասի՝ ոչ: Ասում է՝ Հայաստանում մենք դատավորներին չենք զանգում, չես զանգում միկրոֆոնով ես հրահանգներ տալիս, տղա ջան, ինչ տարբերություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Շատ պարզ է… Այս ընթացքով, Ռոբերտ Քոչարյանի համակիրները – եւ ընդհանրապէս Արցախցիների մեծամասնութիւնը – պիտի սպասեն Երեւանի յաջորդ իշխանափոխութիւնը, որպէսզի այդ առիթով ալ Երկրորդ Նախագահը դուրս ելլէ բանտից: Այն ատեն ալ նայինք թէ ովքեր կը մտնեն բանտ, իր տեղը:
Պատերազմի մօտակայ բռնկումը, հայութեան կողմի բիւրաւոր մարդկային կորուստներով եւ ծաւալուն հողային վնասներով, արագացնելու է երոնշեալ յստակ ընթացքը: