Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում երեկ մրցահարթակ մտան Հայաստանը ներկայացնող 89 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը եւ Գեւորգ Ղահրամանյանը:
Երկամարտում ցույց տալով 305 կգ՝ Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ղահրամանյանը 304 կգ արդյունքով արժանացավ բրոնզի: Մեր տղաները մեկական մեդալ էլ նվաճեցին առանձին վարժություններում: Մասնավորապես, Գարիկը 137 կգ-ով փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում 168 կգ-ով ճանաչվեց երրորդը: Իր հերթին Գեւորգը պոկում եւ հրում վարժություններում բարձրացրեց 134 եւ 170 կգ՝ համապատասխանաբար, արժանանալով փոքր բրոնզի եւ արծաթի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ