Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը բանակցային օրակարգից բացառեց տարածքների հետ կապված քննարկումները. Խոսրով Հարությունյան

Մարտ 12,2019 23:52

Դեռևս քաղաքական գործիչները և փորձագետները լուրջ վերլուծության կենթարկեն Հայաստանի Վարչապետի և Արցախի Հանրապետության Նախագահի ելույթները երկու պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ինչպես նաև նրանում ընդունված որոշումները: Սակայն այսօր արդեն կարելի է կատարել որոշ ընդհանրացումներ:

Վարչապետի խոսքը կարելի որակել որպես բանակցային գործընթացում հայկական կողմերի գործունեության քաղաքական ուղեցույց և նպատակը համանախագահողներին պատասխանելը չէր:

Մեծ հաշվով, ըստ իս, կարելի է արձանագրել.

1. Հայաստանի Վարչապետը բանակցային գործընթացում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը: Գնդակը այլևս համանախագահողների և Ալիևի դաշտում է:

2. Հայաստանի Վարչապետը բանակցային գործընթացը վերադարձնում է քաղաքական քննարկումների դաշտ՝ տեղ չթողնելով ռազմատենչ հռետորաբանության և պատերազմական սցենարի իրականացման համար:

3. Ըստ էության, Վարչապետը բանակցային օրակարգից բացառեց տարածքների հետ կապված քննարկումները՝ զրկելով Ադրբեջանին պատերազմով խնդիրը լուծելու իրավունքը «լեգալացնելու» որևէ հնարավորությունից:

Անշուշտ, սրանք ընդամենը առաջին տպավորություններն են և վերլուծություններով հավելյալ հիմնավորումների կարիք են զգում:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031