Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել մարտի 5-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ աշխատաժողովի վերաբերյալ:
Բանախոսը նշել է, որ քննարկվել են աշխատակարգային եւ կազմակերպչական բնույթի հարցեր:
Անուշ Բեղլոյանը ՍԾՏՀ-ում Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ Սահակ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է համագործակցության եւ առաջիկա նիստերին վերաբերյալ հարցեր:
Այցի ընթացքում պատգամավորը նաեւ ճանաչողական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Հունաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:
Խոսելով առաջիկա աշխատանքների մասին՝ նա տեղեկացրել է, որ ապրիլին Երեւանում տեղի կունենա մշակութային հարցերով կոմիտեի նիստ: Նշվել է, որ առաջիկայում Բաքվում կառույցը կընտրի գլխավոր քարտուղար:
«Վստահ եմ, որ մեր խորհրդարանը նոր շունչ կհաղորդի պատվիրակության գործունեությանը»,- ասել է Անուշ Բեղլոյանը:
ՀՀ Ազգային ժողով