Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվում էր ցմահ բանտարկյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամ արձակվելու հետ կապված գործը։
Արմեն Տեր-Սահակյանը նշեց, որ պրոբացիոն ծառայության կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ, որ ինքը հրաժարվել է մարզասրահ հաճախելուց, սոցիալ հոգեբանի հետ հանդիպելուց, որևէ բան սովորելուց։
«Ցանկացած ցանկության դեպքում էլ չես կարող հրաժարվել։ Խցի դուռը բացում ա, քեզ ասում.«Կանչում են, դո՛ւրս արի»։ Գնում ես, դու չգիտես՝ ով ա. սոցիալ հոգեբանն ա, Կարմիր խաչն ա, թե պետի տեղակալն ա, թե մյուսն ա»,- նշում է Սահակյանը՝ ընդգծելով, որ երբ այցելու է ունենում, տեղյակ չի լինում, թե ով է գալիս, որ սոցիալ հոգեբանի այցելության դեպքում՝ իմանալով հանդերձ հրաժարվի հանդիպումից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում