ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՎԵՏԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Ավետիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գագիկ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ