Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։
Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ և համբերություն»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ