Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրդապատճառները որո՞նք են, մենք ի՞նչ ակնկալիք ունենք գրավատներից ու փոխանակման կետերից, ուզում ենք, որ դրանք քի՞չ լինեն». Մելքումյան

Մարտ 12,2019 16:50

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ պետտուրքի փոփոխություններին:

Խոսելով գրավատների սեփականատերերի բողոքի մասին՝ Մելքումյանն ասաց. «Նախ, պետք է հասկանալ դրդապատճառը որն է, մենք ի՞նչ ակնկալիք ունենք գրավատներից ու փոխանակման կետերից, ուզում ենք, որ դրանք քի՞չ լինեն: Կարծեմ 250 փոխանակման կետ կա, գրավատների ո՞ր մասն է մարզերում, ծառայություններ մատուցելու որակի վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա: Եթե հանրույթին ուղղորդենք բանկեր, որ գրավատների ծառայությունների համար բանկեր գնան, բանկերն ի՞նչ ծառայություն են մատոցում: Եթե սոցիալական հետեւանքն ենք նայում, որ մարդիկ գրավատներում արագ գրավադնելով՝ տներ են կորցնում եւ այլն, թող պետությունը վերին շեմ դնի, որ այս տոկոսից բարձր գրավատներին չի թույլատրվում: Չի կարելի ինչ ուզում են անեն, բարձր տոկոս դնեն: Նման բան չի կարելի: Պետք է կարգավորումները դարձնել մարդկային: Եթե վարկ ես վերցնում, թվում է տոկոսը այսքան է, բայց վերջում պարզվում է, որ մի 20 տոկոս էլ եղածի վրա ծախս է ավելանում, սա էլ պիտի կարգավորվի: Տոկոսը գրած է այսքան, գնում ենք վճարումները կատարելու՝ դառնում է այսքան: Գրագետ ռիսկերը պետք է հաշվի առնել: Բերեք նախ ապացուցեք ինչի համար է դա արվում, նպատակը ո՞րն է: Լսե՞լ եք, որ կառավարությունը ասի նպատակի մասին, այ այս նպատակով այսպես եմ անում, ուզում եմ բյուջե լցնեմ: Չեմ կարծում, որ մի քանի միլիոնը բազմապատկենք այդ 200-ով, բյուջեն լցվելու է: Միգուցե ինքը ապացուցում է, որ այսքան գրավատուն կամ այսքան փոխանակման կետ անհրաժեշտ չի, որ Հայաստանում լինի: Ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանում պետք չի 17 բանկ լինի, ճիշտը 4-5 բանկ ունենալն է, բայց՝ այսինչ տիպի ծառայություններով:

Մինչեւ մենք այս հարցերը հրապարակային չքննարկենք, այդ բողոքը, որ եղել է, լավ կլինի, որ ԿԲ-ից դրա վերաբերյալ մի հրապարակային ելույթ ունենան: Բողոք է եղել, դուրս գան ասեն՝ ժողովուրդ ջան, սրա համար ենք նախատեսել, այսպիսի հետեւանք կունենա, վիճակն այսպիսին է: Մենք էլ պառլամենտում քննարկենք, արդյունքի գանք: Բայց հարկային օրենսդրությունում ինչ փոփոխություն նախատեսում են, մինչեւ այդ փոփոխությունը կյանքի կկոչվի, այդ ոլորտի մարդիկ դուրս են գալիս ընդվզում են՝ հեչ են անում: Այդպես չի լինի: Դրա համար պետք է նախօրոք համակողմանի քննարկում անել, որ բացեր չնան: Քննարկման որակ կա: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ քննարկման որակը էն չի»:

Մելքումյանն ասաց, որ որպես կանոն, տուրքը բարձրացնելիս մտածում են, որ այլեւս այդ ոլորտի մեջ չխորանան, ասեն՝ լավ, բարձր տուրք տուր՝ ինչ ուզում ես արա, բայց այս դեպքում պարզ չի՝ կառավարության մոտեցումն ա՞յս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031