Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի տարանցման խնդիրների շուրջ Ադրբեջանը չի կարող լրացուցիչ որեւէ ռիսկ առաջացնել». Միքայել Մելքումյան

Մարտ 12,2019 16:25

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ: Այսօր այդ խմբի առաջին նիստն էր: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ քննարկման ժամանակ գազի տարանցման հարցում Ադրբեջանի մասնակցության եւ լծակների մասին խոսք գնաց, դուք այդտեղ վտանգներ տեսնո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Գազի տարանցման խնդիրների շուրջ Ադրբեջանը չի կարող լրացուցիչ որեւէ ռիսկ առաջացնել: Գազի տարանցում նշանակում է եռակողմ կամ քառակողմ համագործակցություն՝ Իրան-Հայաստան, Հայաստան- Վրաստան, հետագայում արդեն այլ սխեմայով նաեւ ՌԴ: Սկզբից խոսում ենք եռակողմ համագործակցության մասին, այստեղ Իրանի, Վրաստանի ու Հայաստանի պետական շահերն են: Բնականաբար, ցանկացած երկիր շահագրգիռ է այլընտրանքային ուղիներ ունենալու: Վրաստանն ամբողջովին գազը ստանում է ադրբեջանական պետական ընկերությունից, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ գները բարձր են լինում: Այլընտրանքային գազի մատակարարումը հանգեցնելու է ընդհանուր գների իջեցմանը: Տեխնիկապես ոչ թե իրանական գազն է գնալու Վրաստան, այլ Ռուսաստանն իր գազի մի մասը տալու է Վրաստանին, իսկ մենք Իրանից ենք ստանալու գազը: Այստեղ ռիսկերը թող մնան իրենց, ինչ ուզում են՝ մտածեն: Մենք պետք է կարողանանք ճիշտ ինտեգրվել տարածաշրջանային զարգացումներին: Իսկ մենք, որպես հանձնաժողով, պարտավոր ենք արդիական հարցերը արագ քննարկենք, փորձագիտական եզրակացություն ունենալ ու հրամցնել գործադիրին»:

Հարցին՝ դուք ասացիք, որ եթե մեզ հաջողվի մեքենաների մաքսատուրքերի առումով միջամտել ու վերաբանակցել, կստացվի, որ արդեն լուրջ գործ ենք կատարել, լավագույն սցենարի դեպքում ի՞նչ կունենանք, ի՞նչ է դա մեզ տալու եւ ինչպիսի՞ միջամտություն եք դուք ակնկալում՝ Մելքումյանը պատասխանեց. «Առաջինը՝ միջամտություն ասելով՝ հասկանում ենք, որ եվրասիական տնտեսական հանձնաժողովում հարցերը ընդունվում են կոնսենսուսով, եթե դեմ ենք՝ չի ընդունվի: Դա 2020-ի հունվարի 1-ին է ուժի մեջ մտնելու, 9 ամիս ժամանակ կա, եթե մենք հիմիկվանից սկսենք այդ հարցով զբաղվել լրջորեն, այս ընթացքում տարբեր երկրներ տարբեր հարցերով մտնում են կոլեգիա, մենք էլ պետք է կարողանանք ճիշտ բանակցել, որ մեր շահերը համընկնեն: Կոնսենսուսը միայն նրանց համար չպետք է լինի: Եթե չգնանք 100 տոկոսով այսօրվա դրությամբ ինչ կա, միջանկյալ որեւէ լուծում, մեր տարեկան եկամուտը 45-50 մլն դոլարի կապահովվի այստեղ»:

Մելքումյանը նաեւ խոսեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության ներուժի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031