Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները

Մարտ 12,2019 15:46

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները: Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Ջանջուղազյանը նշել է, որ այս համատեքստում նախարարությունն ունի հավասարակշռության պահպանման և ֆինանսական կարգապահության ապահովման գործառույթ, որը թույլ կտա առավելագույն արդյունք ստանալ ծախված միջոցների դիմաց:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆիսկալ կանոններին, հարկային համակարգի փոփոխություններին, պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական ռիսկերի կառավարելիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջող բանակցությունների ընթացքին: Վերջինիս առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դա կնպաստի Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսական հանրության վստահության ամրապնդմանը:

Քննարկվել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները և հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:

Ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031