Լրահոս
Օրվա լրահոսը

YouTube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն. Հակոբ Արշակյան

Մարտ 12,2019 15:31

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Youtube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն:

Լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս է նախարարը վերաբերվում YouTube-ի հայաֆիկացման նախաձեռնությանը: Խնդիրը հնչեցվել էր երիտասարդ բլոգերների կողմից: Նախարարն ասաց` կարեւորում է նախաձեռնությունը եւ արդեն հաջորդ շաբաթ նախարարության կողմից աշխատանքային խումբ կստեղծվի։ «Մեզ մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է: Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառու են YouTube-ի հայաֆիկացման մասով, վեր հանեցին հարցը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին. խնդրել էի, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն ունեն, հայտնեն մտահոգությունը: Աշխատանքային խումբը կստեղծվի, մեխանիզմներն այնպես օգտագործվեն, որ օգտվեն ինֆորմացիոն հնարավորություններից»,- ասաց Հակոբ Արշակյանը՝  հավելելով, որ այս հարցը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, բիզնեսի նոր մոդելների ներդրմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Լրագրողներից մեկի հարցին` YouTube-ով գործունեություն ծավալող եւ եկամուտ ստացողները հարկային դաշտում կհայտնվե՞ն, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտի է վերաբերում: Ինչպես գիտեք՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են տեղի ունենում, միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031