Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանին առնչվող ցուցմունքներ կան, բայց որեւէ դրվագ չի վերաբերում սահմանադրական կարգի տապալմանը». Պաշտպան

Մարտ 12,2019 15:22

Մարտի 1-ի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը վերջին հարցազրույցներից մեկում նշել էր՝ այն հոդվածը, որով իրեն մեղադրում են, 2008թ.-ին գոյություն չի ունեցել: Այս առնչությամբ Օհանյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ դիմել են նախաքննական մարմնին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս մերժել է դիմումը, ինչից հետո պաշտպանը բողոք է հղել դատախազին: «Այդ հոդվածն ընդունվել է 2009թ.-ին, ուստի մեր պնդմամբ՝ Սեյրան Օհանյանը չի կարող մեղադրվել այդ հոդվածով»,-նշեց Կարեն Մեժլումյանը:

Սեյրան Օհանյանը նաեւ հարց էր բարձրացրել՝ «ո՞րն է իմ մեղավորությունը 0038 հրամանի առնչությամբ»: Կարեն Մեժլումյանն այս առթիվ միայն ասաց. «Որեւէ ապացույց չկա, որ Սեյրան Օհանյանն իրեն վերագրվող արարքի հետ կապված որեւէ գործողություն է իրականացրել: Կան ցուցմունքներ, որոնք առնչվում են նաեւ Սեյրան Օհանյանին, բայց դրանցում մինչ այսօր չկա դրվագ, որը կվերաբերեր սահմանադրական կարգի տապալմանը»:

Կարեն Մեժլումյանը նաեւ հայտնեց, որ վերջերս արգելք էր դրվել Սեյրան Օհանյանի թոշակի վրա, սակայն պաշտպանի միջնորդության արդյունքում վարույթն իրականացնող մարմինն այն վերացրել է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031