Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Մկրտչյանը և «Ժողովրդավարությունների համայնք»-ի քարտուղար Թոմաս Գարեթի հետ քննարկել է Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծված հնարավորությունները

Մարտ 12,2019 14:50

Մարտի 11-ին «Ժողովրդավարությունների համայնքի» (Community of Democracies-CoD) նախաձեռնությամբ՝ կազմակերպության Վարշավայի գրասենյակում կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի (Thomas Garrett) հետ:

Վերջինս դեսպան Մկրտչյանին ներկայացրեց փետրվարի 18-19-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքները: Հանդիպումներ են կայացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի հետ:

Այցի շրջանակներում Թ. Գարեթին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Կլոր սեղան ձևաչափով ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացվել մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծված հնարավորությունները՝ առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատություններն ու անշրջելի դարձնելու դրանց հիմքում դրված սկզբունքների կիրառումը։ Այդ ենթատեքստում և ներկայիս մարտահրավերների պայմաններում՝ ժողովրդավարական բարեփոխումների հանրայնացման ու դրանց ընկալման առումով, «Ժողովրդավարությունների համայնքի» գլխավոր քարտուղարն արդիական համարեց պետություն-քաղհասարակություն ռազմավարական հաղորդակցային անհրաժեշտ կապի ապահովումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպության և Հայաստանում նրա տարբեր գործընկերների հետ համագործակցության եղանակներին և ձևաչափերին։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031