Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Արցախի գործոնը ներքաղաքական պայքարում մշտապես օգտագործվել, և, ուզենք, թե ոչ, շարունակելու է օգտագործվել». «Փաստ»

Մարտ 12,2019 13:23

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ երբեմն միմյանցից ծայրահեղ տարբեր մեկնաբանություններ ենք տեսնում: Խոսքը հատկապես ներկա և նախորդ իշխանությունների դիտարկումների մասին է: Մի դեպքում, այն, օրինակ, հերթական ու սովորական հայտարարության տիրույթում է, թեպետ հայտարարությանը հաջորդում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը, մյուս դեպքում՝ «ավելի վատ չի լինում» հարթության մեջ: Արցախի հարցն, այնուամենայնիվ, արդյոք այն հարցը չէ, որտեղ գոնե որոշակիորեն պետք է պահպանել միակարծիք լինելու սկզբունքը:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հարցադրումը հասկանալի է համարում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ այստեղ միակարծության հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկենք:

«Քաղաքական դաշտի անխտիր բոլոր խաղացողները հասկանում են, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա անվիճելի փաստ է, և այստեղ կա հասարակական և քաղաքական կոնսենսուս: Իսկ ինչ վերաբերում է բանակցային մանրամասներին, բանակցային բուն գործընթացին, այստեղ, իհարկե, կարող են լինել տարընթերցումներ, տարբեր մոտեցումներ և տարբեր մեկնաբանություններ: Սա նորմալ գործընթաց է. Արցախի գործոնը ներքաղաքական պայքարում մշտապես օգտագործվել, և, ուզենք, թե ոչ, շարունակելու է օգտագործվել: Համենայն դեպս, կա հանրային այն կոնսենսուսը, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, և սա անվիճելի փաստ է»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, քաղաքագետը նկատում է, որ ինչպես այս պարագայում, այնպես էլ առհասարակ, Մինսկի խմբի կողմից սովորական հայտարարություններ, որպես այդպիսին, չեն լինում:

«Մինսկի խմբի հայտարարություններն ինքնանպատակ չեն: Դրանք նպատակ չունեն հանրությանն ուղղակի պարբերաբար հիշեցնել ՄԽ գոյության մասին: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները երկար մշակված ու երկար աշխատանքի արդյունքում ձևավորված տեքստեր են, որոնք իրենց մեջ պարունակում են տասնյակ մեսիջներ, ուղերձներ և տասնյակ մանրամասներ այս կամ այն հարցի վերաբերյալ: Հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից անմիջապես առաջ ՄԽ համանախագահները մի ուղերձ կամ մի հայտարարություն են տարածում, որով մոտավորապես նախանշում են, թե ինչ բանակցություններ պետք է լինեն, ինչի շուրջ և ինչ սկզբունքային մոտեցումներ պետք է լինեն այդ բանակցությունների ընթացքում: Եվ ամենակարևորը՝ ՄԽ համանախագահները նաև ֆիքսում են, որ սա ՄԽ հովանու ներքո սպասվելիք առաջին հանդիպումն է»,ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ մինչ այս Փաշինյան-Ալիև հանդիպումները ՄԽ շրջանակում չեն եղել:

«Բացի այդ, նշված հանդիպումների վերաբերյալ գնահատական չեն տալիս: Իհարկե, ողջունում են, բայց, մեծ հաշվով, այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց չեն վերագրում, և դրանք ձեռք բերված վերջնական պայմանավորվածություն կամ մոտեցում չեն համարում: Սա է ընդհանուր վիճակը: Ընդհանուր առմամբ, ավելի ճիշտ կլինի ոչ թե գնահատական տալ, այլ փաստերը համադրել: Փաստն այն է, որ եղել է հայտարարություն, բոլորս տեսել ենք հայկական կողմի արձագանքը, ադրբեջանական կողմի ողջունող հայտարարությունը: Եվ այստեղ, կարծում եմ, արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Շ

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031