Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնառու է, որ բանակցային սեղանին եղած բովանդակությունն այլ բան չէ, քան հայկական կողմին՝ հաղթող կողմից պարտվող կողմի վերածելու գործընթաց. «Ժամանակ»

Մարտ 12,2019 12:57

Ակնառու է, որ բանակցային սեղանին եղած բովանդակությունն այլ բան չէ, քան հայկական կողմին՝ հաղթող կողմից պարտվող կողմի վերածելու գործընթաց: Մինսկի խմբի համանախագահները այլ բան չեն ասել կամ արել, քան սևով սպիտակի վրա փաստացի ներկայացրել են այդ իրողությունը, այլ կերպ ասած՝ ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախկին իշխող համակարգի և դրա ղեկավարների դիվանագիտական, քաղաքական պարտությունը:

Պատահական չէ, որ ներկայումս աղմկում են այն շրջանակները, որոնք ներկայացնում են հենց այդ ղեկավարներին, և որոնք գործնականում անցյալ տարիներին եղել են այդ ղեկավարների, այսպես ասած, քարոզչական թիկունքը, որոնք տարիներ շարունակ լռել են այն պարագայում, երբ բանակցային սեղանին Հայաստանը՝ ներառյալ Արցախը, հաղթող կողմից վերածվել է պարտվող կողմի, երբ Հայաստանի և Արցախի հաղթանակը դրվել է սեղանին և շրջվել պարտության՝ Հայաստանի նախկին ղեկավարության համաձայնությամբ: Սա պետք չէ որակել դավաճանություն: Դա մեղադրանք է, որը ենթադրում է իրավական կատեգորիաներով ապացուցում, մենք տալիս ենք իրավիճակի քաղաքական գնահատականը, առանց հուզա-քարոզչական կլիշեների:

Դավաճանություն չէ, բայց խայտառակություն է, ընդ որում՝ կրկնակի, երբ դիվանագիտական-քաղաքական պարտության փաստացի մերկացումից հետո այդ շրջանակները ներկայումս փորձում են պատասխանատվությունը տեղափոխել թավշյա հեղափոխության դաշտ: Այն դեպքում, երբ այդ դաշտում թողել են խայտառակ ժառանգությունը և դրանից ազատվելու ծանր ու բարդ գործը, որ սկսված է դեռևս նախորդ տարվա մայիսից և քայլ առ քայլ շարունակվում է առաջ, տարօրինակորեն դիմադրության արժանանալով Ադրբեջանից և Հայաստանի նախկին իշխող համակարգի սատելիտներից:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031