Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անգամ նախարարությունների թիվը կրճատվում է, չի չեղարկվում սուպերվարչապետական համակարգը, որը «կարված» էր հատուկ Սերժ Սարգսյանի համար. «Փաստ»

Մարտ 12,2019 12:44

Նախարարությունների թիվը կրճատվեց 5-ով: 17-ի փոխարեն այսուհետ 12 նախարարություն կլինի, փոխվարչապետի երեք պաշտոնից էլ մեկը՝ առաջին փոխվարչապետի հաստիքը, կկրճատվի:

Առաջին հայացքից ամեն բան հրաշալի է թվում, որովհետև պետական ուռճացված համակարգը, որն, ի դեպ, անարդյունավետ կառավարման ու կոռուպցիայի աղբյուր է, կրճատվում է։ Ի դեպ, դեմագոգիա են հայտարարությունները, թե պետական ապարատի օպտիմալացումը գործազրկության շղթայական ալիք կառաջացնի։

Մյուս կողմից՝ պարզունակ մանիպուլյացիա է կառավարության արածը բարեփոխում անվանելը, որովհետև չի փոխվում համակարգի տրամաբանությունը, ինչը ենթադրում է, որ կառավարումն ավելի արդյունավետ չի դառնալու։ Եթե անգամ նախարարությունների թիվը կրճատվում է, չի չեղարկվում սուպերվարչապետական համակարգը, որը «կարված» էր հատուկ Սերժ Սարգսյանի համար։ Եթե խորհրդարանական համակարգում ԱԺ վերահսկողությունից դուրս են մնում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը, ապա ավտորիտարիզմի վերականգնման ինստիտուցիոնալ հիմքերը պահպանվում են, ինչն արդեն հարաբերական է դարձնում ցանկացած բարեփոխում։

Մյուս կողմից՝ օպտիմալացումը կատարվել է առանց հայեցակարգի, ինչը բերելու է սոցիալական ռիսկերի ավելացմանը ու սուպերնախարարությունների ստեղծմանը հեղափոխության հարթակում կանգնած կոնկրետ նախարարների համար, որոնք, ի դեպ, անցած գրեթե մեկ տարում չեն փայլել իրենց արհեստավարժությամբ կամ արդյունավետ կառավարմամբ։ Այլ խոսքով՝ բարեփոխում կոչված այս ամբողջ աղմուկը բերելու է ընդամենը, ըստ որոշ հաշվարկների, մոտավորապես մեկ միլիարդ դրամի տնտեսման, ինչը որակապես չի ազդելու բյուջեի վրա, էլ չենք ասում այն մասին, որ չի կարող նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Սա ոչ միայն հեղափոխական նախաձեռնություն չէ, այլ օրակարգում է թողնում «արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ աննպատակ կրճատումներ» հարցադրումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031