Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 12,2019 12:34

Հանրապետության տարածքում`

Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            18.30C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            5.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

Աշնանացան ցորենի 2018-2019 թթ ձմեռման ընթացքում
վնասվածության գնահատում`

Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների, կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 3%:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031