Լրահոս
Օրվա լրահոսը

Չէ՞ որ սրանք հարցեր են, որոնք ուղիղ կերպով կապ ունեն Արցախի վերջնական կարգավիճակի հանրաքվեի հետ. «Հրապարակ»

Մարտ 12,2019 12:06

Համանախագահները թերեւս չասացին միայն մի քանի բան. օրինակ՝

1. ե՞րբ է լինելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեն,

2. ի՞նչ ֆորմատով է այն անցկացվելու,

3. ինչպե՞ս է ապրելու Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակի պայմաններում, եթե ամեն ինչ տանի դրան։

Իհարկե, կարեւոր հարցերից են նաեւ, թե, ասենք, ովքեր են լինելու համանախագահները, որ երկրներից կամ որ դրոշի ներքո են հանդես գալու, ասենք՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի՞, թե՞ խառը։ Սակայն վերը նշված երեք հարցերը կարեւոր են, քանի որ դրանցից շատ բան է կախված։ Ու եթե, ասենք, ժամկետների հարցում կարող է անորոշություն լինել, ապա վերջնական կարգավիճակի հանրաքվեի կամ թե միջանկյալ կարգավիճակում ինչպես ապրելու հարցերի մասին դժվար թե քննարկումներ եղած չլինեն։

Եվ իրոք, ի՞նչ ֆորմատով է անցկացվելու վերջնական կարգավիճակի հանրաքվեն, եթե արդեն մեկ անգամ Ղարաբաղն ինքնորոշման համար հանրաքվե անցկացրել է այն ժամանակվա համար գործող օրենսդրության պահպանմամբ։

Բացի այդ, հաշվի առնելով ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի մասին կետի առկայությունը կարգավորման սկզբունքների եւ տարրերի մեջ, ինչպե՞ս է իրականացվելու նախկին ԼՂԻՄ բնակչության ազգային կազմի, այսպես ասած, վերականգնումը, ԽՍՀՄ ո՞ր թվականի մարդահամարն է հիմք ընդունվելու, որպեսզի, ըստ այդ դրության, վերականգնվի բնակչության էթնիկ կազմը, այլապես, օրինակ, Բաքուն կարող է փախստականի անվան տակ ԼՂ հետ վերադարձնել շատ ավելի մեծ բնակչություն, քան գնացել են ժամանակին։

Կամ՝ եթե պարզվի, որ, օրինակ, ինչ-որ թվականի մարդահամար հիմք են ընդունում, ապա այդ պատկերը, մի քանի տասնամյակի կտրվածքով զուտ բնական աճի ու նվազման հարաբերակցությունը հաշվի առնելիս, ինչպես են ճշգրիտ արտացոլելու։ Չէ՞ որ սրանք հարցեր են, որոնք ուղիղ կերպով կապ ունեն վերջնական կարգավիճակի հանրաքվեի հետ։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031