Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականը. «Ժողովուրդ»

Մարտ 12,2019 11:56

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ որոշ  հանձնարարականներ պարզապես անհասկանալի են։  Օրինակ՝ նշված է իրավական դաշտի վերանայում՝ ապահովելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը, «միեւնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին»։ Մի դրույթ, որ, հիշում եք, նախկին իշխանությունները համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընդդիմության ճնշման ներքո, որպես ընտրակեղծիքները բացառող երեւույթ։ Եւ այս դրույթի առկայությունը լրացուցիչ երաշխիք է ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության համար։ Ուստի որոշ դեպքերում կարելի է գնալ նման զոհաբերությունների, կամ էլ պետք է մտածել ներդնելու մեխանիզմներ, որոնք երկուստեք բավարար կլինեն։

Անհասկանալի է նաեւ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու մասին հանձնարարականը։ Ամեն դեպքում, այս հարցը շատ է քննարկվել, ու խնդիրը պետք է դիտարկել՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ առավել եւս ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով։

Իհարկե, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում կան նաեւ կարեւոր հանձնարարականներ, ինչպես, օրինակ, տեղամասերի շենքային պայմանները բարելավելու, տեղամասային կենտրոններում կուտակումներից խուսափելու համար լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելու պահանջները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031