Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդները հակամարտության կարգավորման այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անընդունելի են համարում. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2019 11:52

Համանախագահների հայտարարության «կետերից» մեկն, այո, ըստ երեւույթին ուղղված էր հայկական կողմին, այն կետը, որով նրանք կոչ էին անում ձեռնպահ մնալ բանակցությունների ձեւաչափը փոխելու պահանջից։ Փոխարենը՝ մյուս երեք կետերն ակնհայտորեն ուղղված էին ադրբեջանական կողմին։ Առաջին՝ այն կետը, որով կոչ է արվում թուլացնել «հրահրիչ հռետորաբանությունը» (Ադրբեջանն է, չէ՞, անընդհատ խոսում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին), երկրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ «գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն» (սա ստատուս-քվոն փոխելու փորձերի անթույլատրելիության մասին է), եւ երրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք «նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը»։

Այս վերջինն ամենակարեւորն է, որովհետեւ եթե Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել, դա հենց նշանակում է նախապես վճռել կամ կանխորոշել ապագա բանակցությունների արդյունքը։ Ու փաստորեն համանախագահներն ասում են, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումն անընդունելի է: Ավելին՝ մեզ համար չափազանց կարեւոր է այն արձանագրումը, որ միջնորդները հակամարտության կարգավորման այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անընդունելի են համարում։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքն ինքնորոշման սկզբունքի նկատմամբ գերակա չէ (որքան էլ Ադրբեջանը փորձի հակառակը պնդել)։

Անցնենք «հավելյալ տարրերին»։ Ըստ էության ի՞նչ են ասում համանախագահները։ Նրանք ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն փոխզիջումների։ Ավելի կոնկրետ՝ մեր իշխանությունները պիտի մեր հասարակությանը նախապատրաստեն ազատագրված տարածքների վերադարձին, Ադրբեջանի իշխանություններն էլ պիտի իրենց հասարակությանը նախապատրաստեն այն մտքին, որ Արցախն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ու իրենք պիտի ընդունեն Արցախի ցանկացած կարգավիճակ, որն Արցախի ժողովուրդը կընտրի ազատ կամարտահայտման (հանրաքվեի) արդյունքում։ Սա, կրկնում ենք, համանախագահների պատկերացումն է (եւ հորդորը)։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031