Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի 7 թեկնածուների ցանկը, որոնք բոլորն էլ մտնում են գործող կազմի մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, տնօրենների խորհրդի կազմում առաջ քաշված թեկնածուներից մեկը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է:
«Զարուբեժնեֆտ»-ը դիվերսիֆիկացված նավթային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ