Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյան. Նորմալ գումարի սահմաններում մարդկանց աշխատանք են առաջարկում, սակայն նրանք հրաժարվում են այդ աշխատանքից. «Իրատես»

Մարտ 12,2019 11:12

Վերջապես գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքը` 17 նախարարություններից մնաց 12-ը։ Հինգ նախարարությունների կրճատումը կարող է լուրջ փորձություն դառնալ կառավարության համար։ Մեծ թվով մարդիկ գործազուրկ են դառնալու, ավելանալու է սոցիալական լարվածությունը, ինչպե՞ս է տեսնում օրենսդիրը այս խնդրի լուծումը։ Այս և սոցիալական այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ։

-Պարոն Զեյնալյան, ի՞նչ եք կարծում, Հայաստանում մարդիկ աղքատ են, աշխատանք չունեն, որովհետև աղքատությունը նրանց գլխու՞մ է։

-Դա ասված էր փոխաբերական իմաստով, և վարչապետն ամենևին էլ նկատի չուներ, որ աղքատությունը մեզանում պայմանավորված է զուտ նրանով, որ մարդն այն իր մտքում է պահում։ Վարչապետի ասածը հետևյալն էր, որ մարդը` անձը, պետք է դուրս հանի իր մտքից աղքատությունը և փորձեր անի աշխատանք գտնելու համար։

-Ըստ Ձեզ, եթե մարդն ունի 3000 դոլար, հնարավո՞ր է այդ գումարով սկսել նոր գործ, պետությունը դրա համար երաշխիք ստեղծե՞լ է։ Ես խոսում եմ աղքատությունը գլխից հանած մարդու մասին, ոչ «բազմոց քշողի»։

-Այո, ճիշտ նկատեցիք, ցավոք, այսօր նորմալ գումարի սահմաններում մարդկանց աշխատանք են առաջարկում, սակայն նրանք հրաժարվում են այդ աշխատանքից, կան մարդիկ, որոնք ուղղակի խուսափում են, կան այնպիսիք, որոնք տան համար որևէ իր չեն գնում, որպեսզի չզրկվեն նպաստից։ Կան նաև այնպիսիք, որոնք նպաստառու են, սակայն առևտրային բանկերում վարկերի խոշոր տոկոսներ են փակում, ինչը հակասության մեջ է իրենց կարգավիճակի հետ։ Այս ամենը խնդիր է։

Կառավարության որոշմամբ վերջերս աղքատության շեմը բարձրացվել է։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, այսինքն` Ձեր հարցի առաջին մասին, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ մեկ օրում հնարավոր չէ ստեղծել այնքան աշխատատեղեր կամ այնպիսի պայմաններ, որ մարդը հեշտությամբ աշխատանք գտնի։ Գաղտնիք չէ, թե ինչ պայմաններում է մեր երկիրն ապրել վերջին 20-25 տարիներին, կարելի է ասել գոյատևել է։ Եվ այսօր մեղադրել կառավարությանը, իշխանությանը…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031