«Փորձաքննությունները կեղծելու մասին խոսք լինել չի կարող։ Նա անգամ ֆիզիկապես ի վիճակի չէր լինի նման բան անել։ Նա փորձաքննություններ չի կեղծել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրած փաստահավաք խմբի նախկին անդամ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած այն հայտարարությանը, թե մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն իրենց հետաքրքրող նյութերի մի մասը միտումնավոր չի տրամադրել իրենց, կեղծել է փորձաքննություններ, ասաց Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այժմ Մարտի մեկի գործով մեղադրվում է ապացույցները կեղծելը կազմակերպելու համար։ Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, թե Վահագն Հարությունյանը թաքցրել է իրեղեն ապացույցներ, Միհրան Պողոսյանը նշեց. «Դա անհիմն է։ Անգամ նման մեղադրանք չի առաջադրվել, այլ առաջադրվել է միայն ապացույցները կեղծելու մեղադրանք, որն էլ իր հերթին ենք մենք անհիմն համարում»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ