Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ օգնում է Հայաստանին նաեւ իր մնացած խաղաղապահ առաքելություններում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս: Այն փորձառությունը, որ Հայաստանի զինծառայողները ստանում են ՆԱՏՕ-ի հետ աշխատանքներում փոխգործունեություն ապահովելու տեսանկյունից, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտի բարեփոխումների հունի ներքո, օգնում է այլ ասպարեզներում:
Այս ամենն ավելի արդյունավետ է դառնում միջազգային խաղաղապահ համատեքստում եւս»,- մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նա նշեց, որ քննարկել են կառավարության գերակայություններից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: «Առաջին ուղերձը, որ ստացանք ՀՀ նոր կառավարությունից նախարար Տոնոյանի միջոցով, այն է, որ կառավարությունը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, այդ առումով ՆԱՏՕ-ից աջակցություն է ակնկալում, մենք էլ ի զորու ենք աջակցություն տրամադրել այդ գործում: Ամեն երկրում, իմն էլ բացառություն չէ, պաշտպանական ոլորտը շատ կարեւոր է այս ասպարեզում, քանի որ բավականին ստվարածավալ միջոցներ են շրջանառվում այդտեղ»:
Ջեյմս Ապաթուրայը հավելեց, որ լրացուցիչ քայլեր են գործադրել Հայաստանի հետ միասին՝ կոռուպցիայի դեմ պայքարում եւ ամրացնելու բարեվարքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ