«Հայավտոկայան» փակ բաժնետիրական ընկերությունում այսօր առավոտից Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում:
Ըստ «Հայավտոկայան» ՓԲԸ ուղևորափոխադրումների և ներքին վերահսկողության բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի՝ կենտրոնական ավտոկայանից ամեն ամիս հոսանքի կորուստներ են նկատվում: «Մենք կանչել ենք 6-րդ վարչությանը, իրենք կպարզեն, թե ո՞ւ ր է գնում մեր հոսանքը և ինչո՞ւ պիտի մենք վճարենք այդ ահռելի գումարը»: «Հայավտոկայան» ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը նշեց, որ հոսանքի կորստի խնդիրը միշտ է եղել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում