2018 թվականի հունիսի 1-ից պայմանական կիրարկման փուլի մեջ մտած ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է մոտարկի ԵՄ մի շարք չափանիշներ: Մասնավորապես ԵՄ-ն ու Հայաստանը միասին մշակում և առաջարկում են մոտարկման նախնական ճանապարհային քարտեզներ, որպեսզի Հայաստանը առանցքային ոլորտներում ազգային օրենսդրության մեջ արդյունավետորեն ներառի ԵՄ դիրեկտիվներ: Առաջնային ոլորտներում փոխադարձ համաձայնության ապահովման նպատակով մարտի 4-ից 8-ը Հայաստանում էր ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի օրենսդրության մոտարկմանը նվիրված «գործընկերային վերանայման» առաքելությունը #TAIEX – Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներքո:
Փորձագետներն այժմ վերլուծում են ճանապարհային անվտանգության և իրավական դաշտի ներկա իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Հայաստանի որոշ «վտանգավոր հատվածներում», մասնավորապես՝ ուղիղ լայն քառագիծ ավտոմայրուղիներում, խոշոր շրջանցիկներում, ավտոբուսի կանգառներով և խանութներով շրջապատված մեծ խաչմերուկներում, հանրապետական Հ8 և միջպետական Մ5 նշանակության ավտոմայրուղիների խաչման հատվածներում վնասվածքների և մահացու դեպքերի քանակի նվազեցման ուղղությամբ:
Հայաստանում ԵՄ պատվիրակություն
https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2141945882525996