Մարտի 7-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսում գործող House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Փրայսին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ու կազմակերպությունների դրական արձագանքները:
Վարուժան Ներսեսյանը և Դեյվիդ Փրայսն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ կոնգրեսի դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:
Արտաքին գործերի նախարարություն