Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին հրաժարվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից»

Մարտ 11,2019 16:31
hdk

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ ընդունելով նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի փիլիսոփայությունը, համաձայնելով առաջարկվող պայմաններով «հաշտվել» Ադրբեջանի հետ, կնշանակի նույն օրն ևեթ ժողովրդի պահանջով պաշտոնանկ լինել:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկում ենք օգտագործել թավշյա հեղափոխության արդյունքում իրեն տրված հնարավորությունը և հրաժարվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից», որոնց կիրառումը, առնվազն, վերից վար կկազմաքանդի Արցախի Հանրապետության երեք տասնամյակ ձևավորված անվտանգության համակարգը, և հարցականի տակ կդնի հայության գոյությունը:

Մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և չեն հակասում Հելսինկյան հռչակագրի բովանդակությանը:

Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին և Մինսկի խմբի համանախագահներին չխախտել միջազգային իրավունքի գլխավոր պահանջը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ և իրավական ճանապարհով: 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

11.03.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031