Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 11,2019 15:22

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ին կբարձրանա 3-4, 13-15-ի գիշերը` ևս 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            18.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -16.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`             4.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:


Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականը աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին`


Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների
 մարտ 10-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարներն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 0-20 սմ շերտում` 30-55 մմ, 0-50 սմ շերտում՝ 65-125 մմ, լեռնային շրջաններում՝ համապատասխանաբար 42-51 մմ, 100-120 մմ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031