Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեսից մի հինգ հոգի բողոքում է՝ հետ եք կանգնում, տենց ռեֆո՞րմ է լինում, մի քանի երգիչ հարցազրույց տվեց, ասեցին՝ ի՞նչ եք ասում, չենք կրճատելու». Մարուքյան

Մարտ 11,2019 14:45

«Ասում են՝ կադրային ջարդ չի լինելու, լինելու են կրճատումներ, բայց որքա՞ն, ո՞ր մարմնում, ի՞նչ են անում: Կամ նայեք, տեսանք, որ մշակույթի ոլորտում ինչ-որ ՊՈԱԿ-ներ են կրճատվում, 10 հատ երգիչ ասաց՝ չի կարելի դա անել, կառավարությունն ասաց՝ չէ, չէ, չենք կրճատում: Այսինքն, երբ որ դուք մի ռեֆորմի հավատում եք, ասել եք անելու ենք՝ արեք: Չեք հավատում, կեսից մի հինգ հոգի բողոքում է՝ հետ եք կանգնում, տենց ռեֆո՞րմ է լինում: Պարզ է դառնում, որ տեսլական չկա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես կառավարությանը քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Նրա խոսքով՝ հենց մեկն ասում է՝ «Հեսա ճամփեքը կփակենք, ո՞նց եք կրճատում, ցույց կանենք», կառավարությունն ասում է՝ չէէէ, մենք դա չենք կրճատում, դա ուղղակի ներքին փաստաթուղթ էր, չգիտեմ ոնց էր հրապարակվել, մենք ուղղակի քննարկում էինք»:

Մենք ճշտեցինք, այսինքն, բավականաչափ «դուխո՞վ» չեն, որ հետ են կանգնում՝ Մարուքյանը պատասխանեց. «Տեսլական չկա, որ լինի՝ արագ կանեն»:

Ըստ Մարուքյանի, որ ՊՈԱԿ-ի աշխատողները շատ ցույց կանեն՝ նրանց չեն կրճատի. «Դա ի՞նչ մոտեցում է լեգիտիմ կառավարության համար, որը մանդատ ունի անելու ցանկացած ռեֆորմ»: Մեր հարցին՝ վա՞տ է, որ կառավարությունն ականջալուր է լինում քաղաքացիների բողոքին, մենք նախկինի փորձն էլ ունենք, երբ ականջները փակում էին ու ոչինչ չէին ուզում լսել՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախկինում իշխանությունը չուներ մանդատ ինչ-որ բան անելու, հիմա մանդատ ունի: Ես հավատում եմ, որ փոխմարզպետներին պետք է կրճատել, տասը մարզ կա, 3 փոխմարզպետ, տեղեր կա՝ 4, մի 30-35 մարդ, որ դուրս գան մի քանի փողոց փակեն, կամ ցույց անեն կառավարության առաջ, պետք է հե՞տ կանգնեն: Հրապարակվել էր, որ Երգի պետական թատրոնը պետք է կրճատվի, մի քանի երգիչ հարցազրույց տվեց, ասեցին՝ չէ, չէ, ի՞նչ եք ասում, մենք չենք կրճատելու: Բողոքին ականջալուր եղա՞ն, թե՞ տեսլական չկար՝ կրճատեն, թե ոչ, որ իմանաք՝ ինձ կասեք»:

Դիտարկմանը, որ քաղաքացիները Փաշինյանին մանդատ են տվել, որ նաեւ կառավարության կառուցվածքը փոխի՝ Մարուքյանը հակադարձեց՝ մեզ էլ 80 հազար մարդ մանդատ է տվել, որ նայենք ինչն է սխալ՝ ասենք՝ այ սա մի՛ արեք. «Հիմա ասում ենք՝ կրճատումներով տնտեսություն չի զարգանում, մի՛ արեք, որտեղ ուռճացված է՝ կրճատեք: Կարո՞ղ է փոխմարզպետներին կրճատում են, ասել ենք՝ մի արեք, չէ: Մի տարի է եկել են իշխանության, առաջին օրը կարող էին չէ՞ դա անել, չեն արել, որովհետեւ սաղ տեղերում իրենց կուսակցության ներկայացուցիչներին նշանակել են փոխմարզպետ, մի տարի է՝ աշխատում են, տենց լավություն է, արվեց էլի: Թող հենց առաջին օրը կրճատեին, ինչի՞ չկրճատվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031