Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զորավարժությունն աննախադեպ չէ, բայց զորավարժարաններում տեխնիկա է կուտակված». փորձագետ

Մարտ 11,2019 14:39

Ադրբեջանում մարտի 11-15-ը ծրագրված զորավարժություններն իրականում աննախադեպ եւ խոշորագույն չեն, ինչպես ներկայացնում են. նախկինում էլ տարվա մեջ մի քանի անգամ Ադրբեջանը նման զորավարժություններ է անցկացրել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա որպես օրինակ մատնանշեց, որ սպասվելիք զորավարժություններում ներգրավված է 10.000-ոց անձնակազմ, մինչդեռ 2016թ.-ի զորավարժություններում՝ 60.000:

«Որպես առանձին զորավարժություն՝ այն փոքր չէ, թեեւ ուշադրության արժանի մասեր է պարունակում: Սցենարը հարձակողական է, ինչն աննախադեպ չէ, բայց ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածում պատրաստ չէ հետ կանգնել ագրեսիվ քաղաքականությունից»,-ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ զորավարժությունն ուղերձ է, որ Ադրբեջանին հարեւան լինելով՝ ՀՀ-ի եւ Արցախի բնակչությանը վտանգ է սպառնում. «Ադրբեջանը զորավարժությամբ աշխատում է խուճապ ստեղծել հայ հանրության շրջանում, առավել եւս, երբ մեզանում այն «աննախադեպ» է որակվում: Փորձենք օբյեկտիվ նայել: Եթե զինտեխնիկա են կուտակում, կարո՞ղ են արդյոք հարձակման անցնել: Վտանգը միշտ կա, այն երբեք բացառված չէ, բայց ի տարբերություն 2016թ.-ի հանկարծակի հարձակման, երբ զորավարժություն չկար, այս դեպքում բոլորս գիտենք, որ իրենց զորավարժարաններում տեխնիկա է կուտակված: Տրամաբանական է, որ ՀՀ-ն եւ Արցախը պետք է մարտական պատրաստության աստիճանը բարձրացնեն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/431906534217830/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031