Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձների համար ՊԵԿ-ը նորություն ունի

Մարտ 11,2019 14:32

Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ-ը հայրենադարձների համար կվերանայի հինգ տարվա մշտական բնակության օրենսդրական կետը, որպեսզի հայրենիք վերադարձողներն իրենց անձնական իրերը ներկրելիս ստիպված չլինեն մաքս վճարել: Այսօր այս մասին ՊԵԿ-ում կազմակերպված ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով, փոփոխությունը կատարում են, որպեսզի հայրենադարձներն ավելի հեշտ հաղթահարեն Հայաստան վերադառնալու խոչընդոտները:

Մանրամասն՝ տեսանյութում

ՊԵԿ-ը մեկ այլ փոփոխություն էլ կատարել է քննիչի՝ որոշում կայացնելու վերաբերյալ: Ըստ Ռուստամ Բադասյանի, ուսումնասիրությունները ցույց են տվել,որ քննչական վարչությունների՝ ստուգում նշանակելու մասին որոշումները խնդիրներ են առաջացնում, որովհետեւ դեպքեր են լինում, որ ստուգում նշանակելը ոչ այդքան հիմնավոր են լինում. «Բայց,միաժամանակ, քրեական դատավարության օրենսգրքում չունենք հստակ կանոնակարգում, թե քննիչի որոշումն ինչ չափանիշների է համապատասխանում»:

ՊԵԿ-ը մշակել է այդ չափանիշները: Առաջինը՝ քննիչի որոշումը պետք է լինի պատճառաբանված, հնարավոր լինի ստուգում կամ վերստուգում նշանակել միայն հարուցված գործի շրջանակում, որը հարուցվել է 205 հոդվածով եւ լինի պատշաճ դատախազական հսկողություն քննիչի որոշումների նկատմամբ, որպեսզի, երբ դատախազը տեսնում է, որ քննիչի որոշումը պատճառաբանված չէ, հնարավորություն ունենա վերացնել այդ որոշումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031