Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանի պատասխանը գլխավոր բժիշկների բողոքին

Մարտ 11,2019 12:14

Փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիր եւ պետպատվերը կգործի ընդամենը երկու հիվանդանոցում: Որոշ հիվանդանոցների գլխավոր բժիշկներ ԱԺ մադու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին խնդրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել`ինչո՞ւ միայն երկու հիվանդանոցում, երբ, իրենց կարծիքով, այլ հիվանդանոցներ ևս պատրաստ են այդ ծառայությունները մատուցել: Նրանք գտնում են, որ սա ուղիղ կոռուպցիայի դրսեւորման աղբյուր է:

Նախարարը պնդում է, որ այդ ծրագիրն ի սկզբանե Հայաստանում իրագործելու հնարավորություն են ունեցել «Էրեբունի» ԲԿ-ն, «Հերացին»: Շուտով նաեւ «Աստղիկ» ԲԿ-ն կմիանա ծրագրին: Նա մանրամասնում է`միայն տրոմբոլիզի ծառայությամբ չէ, որը նաեւ շտապ օգնության մեքենաները կարող են անել, այլ նաեւ տրոմբէկտոմիա եւ տրոմբասպիրացիա պետք է կարողանան ապահովել տվյալ ծրագիրը սպասարկող բուժհաստատությունները:

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաեւ ռեանոմոբիլների վճարի 150 հազար դրամ սահմանված արժեքով` նկատելով, որ ոչ բոլոր քաղաքացիները, մանավանդ հեռավոր մարզերում բնակվող, ի վիճակի են վճարել նման գումար:

Նախարարը համաձայն է`արժեքը բարձր է, բայց պետությունն առայժմ սահմանափակ թվով շահառուների կարող է անվճար սպասարկել. միայն շտապ հղիները, մանկական դեպքերն է պետությունը վճարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031