Մարտի 10-ին Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների մասնակցությամբ, որի հետևանքով մեկ հայ սպանվել է, ևս երեք մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Блокнот Волгограда պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու: Նշվում է, որ վեց դաղստանցիները եկել են պաշտպանելու իրենց հայրենակցին: Նրանք մտել են հայ-ադրբեջանական ընտանիքի պատկանող խանութ և կրակ են բացել: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ հայ ձեռնարկատեր, որի անունը չի նշվում, վիրավորվել է ևս երեք մարդ (երկու դաղստանցի և մեկը՝ հայ-ադրբեջանական ընտանիքից), որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների թվում է նաև կրակ բացողը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Արյունալի իրադարձության երկու մասնակիցներ ձերբակալվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ