Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստառադիոյի տնօրենների մրցո՞ւյթ, թե՝ ֆարս. տնօրենի թեկնածու Ռուբեն Հակոբյանի հարցադրումը

Մարտ 11,2019 10:52

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։

Վերլուծելով մրցութային հանձնաժողովների ձևավորման սկզբունքները՝ քաղաքական գործիչը համարում է, որ մրցույթի անվան տակ տեղի է ունենում ֆարս։

Կարևորելով այս երկու կառույցների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, նախկին պատգամավորն առաջարկում է ձևավորել նոր հանձնաժողովներ՝ արվեստի, գիտության, մշակույթի ոլորտներում հեղինակությունների մասնակցությամբ և նոր միայն անցկացնել մրցույթ։

Ռուբեն Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031