Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաստեղծ կազմակերպություններին որպես դիտորդ հավատարմագրելու արգելք սահմանող դրույթները պետք է վերանայվեն․ ԺՀՄԻԳ զեկույց

Մարտ 10,2019 20:20

Իրավական դաշտը սահմանում է միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրությունների դիտարկման հնարավորություն: Այն նաև կուսակցությունների վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին թույլատրում է ընտրությունների օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոններում և ՏԸՀ-ներում:

Օրենքը բոլոր հնարավոր դիտորդական կազմակերպություններից պահանջում է դիմել հավատարմագրման համար և ներկայացնել դիտորդների ամբողջական ցուցակ ամենաուշը ընտրություններից 15 օր առաջ: Այս պահանջը խնդիրներ կարող է հարուցել շահագրգիռ խմբերի համար դիտորդների հավաքագրման հարցում: Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին՝ ընտրական օրենսգիրքը քաղաքացիական հասարակության դիտորդական կազմակերպություններից պահանջում է իրենց կանոնադրության մեջ ունենալ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող նպատակներ ընտրություններին նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում:

Այս պահանջը սահմանափակում է դիտարկման հնարավորությունը: Դրական է, որ 2018թ. մայիսի ընտրական օրենսգրքի փոփոխություններով վերացվեցին տեղամասերում գտնվող հավատարմագրված լրագրողների և լրատվամիջոցների թվի սահմանափակումները: Համաձայն նախկին հանձնարարականներից մեկի՝ նորաստեղծ կազմակերպություններին որպես դիտորդ հավատարմագրելու արգելք սահմանող դրույթները պետք է վերանայվեն: Դիտորդների հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետը կարող է սահմանվել ընտրությունների օրվան ավելի մոտ:

Մինչև նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը ԿԸՀ-ն քաղաքացիական հասարակության կազմակերպություններից (ՔՀԿ) ստացել է 25 հավատարմագրման դիմումներ: Այն հավատարմագրել է դրանցից 22-ին՝ ընդհանուր թվով 17.813 դիտորդներով: ԿԸՀ-ն նաև հավատարմագրել է ութ միջազգային կազմակերպությունների՝ 509 միջազգային դիտորդներով: Թեև կայացած և փորձառու ՔՀԿ-ների կողմից առկա էր ընտրությունները դիտարկելու իրական ջանք, մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին որոշ ՔՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների միջև առկա ուղղակի, այդ թվում՝ պայմանագրային կապերի մասին:

Որոշ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ նշեցին, որ դա կարող էր լինել դիտավորյալ փորձ քողարկելու ընտրական ծախսերի սահմանված շրջանակից դուրս կատարվող որոշակի միջոցների ծախսը, կամ արժեզրկելու ՔՀԿ դիտորդական առաքելությունները: ԸՄԴԱ-ն արձանագրել է ՔՀԿ դիտորդների ներկայություն դիտարկված տեղամասային կենտրոնների 52 տոկոսում: Հավատարմագրված ՔՀԿ դիտորդների ընդհանուր թվի հետ համեմատած՝ ԸՄԴԱ կողմից դիտարկված տեղամասային կենտրոններում ներկա ՔՀԿ դիտորդների ցածր թիվը խոսում է որոշ ՔՀԿ-ների կողմից՝ ընտրությունների օրվա ընթացակարգերը դիտարկելու իրական հետաքրքրության կամ մտադրության պակասի մասին:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 13 (Ընտրությունների դիտարկում)  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031