Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ մի քանի բողոք է ներկայացվել ԿԸՀ և դատարաններ, և ոչ մի բողոք՝ ՏԸՀ-ներ. ամփոփիչ զեկույց

Մարտ 10,2019 18:32

ԸԸՀ-ների և ՏԸՀ-ների դեմ բողոքները կարող են ներկայացվել համապատասխանաբար ՏԸՀ-ներ և ԿԸՀ, մինչ ԿԸՀ դեմ բողոքները ընդդատյա են վարչական դատարանին: Ընտրողների ցուցակների մասին բողոքները կարող են ներկայացվել ԱՎՎ, որի որոշումներն էլ կարող են բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ընտրական վեճերի հետ կապված բողոքները նույնպես կարող են ներկայացվել վարչական դատարան, թեև դա հազվադեպ է պատահում: Եթե բողոքը ներկայացվել է և՛ դատարան, և՛ որևէ ընտրական հանձնաժողովի, հանձնաժողովը չպետք է քննի այն: Ընտրողները, ԶԼՄ ներկայացուցիչները և դիտորդները կարող են բերել միայն իրենց իրավունքների խախտումներին առնչվող բողոքներ, իսկ վստահված անձինք և թեկնածուները՝ իրենց և համապատասխան կուսակցության / դաշինքի իրավունքների խախտումներին առնչվող բողոքներ:

Կուսակցության վստահված անձինք, ԸԸՀ անդամները և համապատասխան ընտրողները կարող են բողոքարկել այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր: Ընտրապայքարի մասնակիցները, թեկնածուները, վստահված անձինք (ձայների հաշվարկի ժամանակ ներկա եղած լինելու պայմանով) և տվյալ տեղամասային կենտրոնի ԸԸՀ-ի անդամները, որոնք գրառում են արել հատուկ կարծիք ունենալու մասին, կարող են բողոքարկել տվյալ տեղամասի ընտրությունների արդյունքները ՏԸՀ, իսկ հետո ՏԸՀ համապատասխան որոշումները բողոքարկել ԿԸՀ:

Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան միայն ընտրապայքարի մասնակիցների կողմից՝ չնայած ընդունված միջազգային լավ գործելակերպին: Մինչ բողոքների ներկայացման և լուծման ժամկետներն ընդհանուր առմամբ ողջամիտ են, առկա են արդյունքների ամփոփումից առաջ ՏԸՀ-ների և ԿԸՀ-ի կողմից բողոքների քննման ժամկետների մասնակի համընկնումներ: Գործնականում ՏԸՀ-ների մեծ մասը ընտրությունների օրվան հաջորդող բողոքների հետ կապված որոշումներ չի կայացրել նախքան այդպիսի որոշումների բողոքարկման համար սահմանված վերջնաժամկետը:

Դա սահմանափակում է դիմումատուների՝ այդ որոշումները ԿԸՀ բողոքարկելու հնարավորությունը, ինչը մտահոգիչ է արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման տեսանկյունից: ՏԸՀ-ներին ներկայացվող բողոքների ներկայացման և լուծման, ինչպես նաև ընտրությունների օրվանից հետո ՏԸՀ որոշումների բողոքարկման ժամկետները պետք է փոփոխվեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման համար: Ընտրությունների օրվանից առաջ միայն մի քանի բողոքներ են ներկայացվել ԿԸՀ և դատարաններ, և ոչ մի բողոք՝ ՏԸՀ-ներ:

Վարչական դատարանը ստացել և մերժել է մեկ բողոք ընդդեմ ԱՎՎ մի որոշման, որով մերժվել էր կրկնակի քաղաքացիություն ունեցող հնարավոր թեկնածուին քաղաքացիության մասին տեղեկանքի տրամադրումը: ՔՀԿ-ների կողմից երկու բողոք էր ներկայացվել ԿԸՀ ապօրինի քարոզչության առնչությամբ, որոնցից մեկը բավարարվել էր, իսկ մյուսը՝ մերժվել: ԿԸՀ-ն նաև ստացել էր ապօրինի ընտրական պաստառների հեռացման մի շարք դիմումներ: Դրական է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2018թ.-ի փոփոխություններով կուսակցություններին և ՔՀԿ դիտորդներին իրավունք է վերապահվել ընտրական հանցագործությունների հետ կապված հայցադիմում ներկայացնել վարչական դատարան:

Միևնույն ժամանակ հնարավոր դիմումատուները պետք է դատական ծախսեր վճարեն վարչական վարույթ սկսելու համար: ԺՀՄԻԳ ԸԴԱ որոշ զրուցակիցներ կարծիք հայտնեցին, որ այդպիսի իրավական ծախսերը և այդ ծախսերի ոչ միատեսակ կիրառումը կարող են խոչընդոտ հանդիսանալ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման տեսանկյունից:

ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները որևէ մտահոգություն չեն հայտնել ընտրական վարչարարության մարմիններում, դատարաններում և իրավապահ մարմիններում դիմումների և բողոքների համակարգի մատչելիության վերաբերյալ:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 12 (Դիմումներ և բողոքներ)  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031