Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան բադի մագղեով՝ ֆրանսիական ոճով 

Մարտ 10,2019 11:21

Երեւանում գործող «Լա մեզոն ռուժ» բուտիկը օրերս իր իսկ արտադրության բադի մագղեով (բադի ապխտած կրծամիս) աղցանների մրցույթ էր անցկացրել սիրող- խոհարարների շրջանում: Այս աղցանը նույնպես մասնակցել էր այդ մրցույթին, գրավել 1-ին տեղը:

Անհրաժեշտ մթերքները
Բադի մագղե- 100 գրամ
Տանձ-1 հատ
Կապույտ բորբոսով պանիր- 50 գրամ
Բոված ընկույզ- 50 գրամ
Դիժոնյան մանանեխ- 1 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ – 4 ճաշի գդալ
Քացախ կամ կիտրոնի հյութ-2 ճաշի գդալ
Հոնի անկորիզ չիր- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Վարդագույն եւ սեւ չաղացած պղպեղներ, չիլի պղպեղի փաթիլներ- մեկական պտղունց
Հազար եւ ռուկոլա- 5-10-ական ճյուղ
Բալզամիկ քացախ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Աղցանի եւ ռուկոլայի տերեւները լավ լվանալ, չորացնել եւ շարել մատուցարանի հատակին: Վրան գեղեցիկ դասավորել խորանարդաձեւ կտրատած կապույտ բորբոսով պանիրը՝ ցանկալի է «ռոքֆոր», բոված ընկույզը, հոնի չիրը:
Մանանեխը, ձիթապտղի յուղն ու քացախը լավ խառնեք, մեծ մասը լցրեք աղցանի վրա: Տանձը բարակ կտրատեք, եթե հարկ կա, միջից մեկ անգամ էլ կիսեք: Բադի մագղեի բարակ կտորներով բարուրեք տանձի շերտերը, դասավորեք աղցանամանի մեջ:
Սեւ եւ վարդագույն պղպեղները աղացեք, ավելացրեք նաեւ չիլի պղպեղի փաթիլներ, ցանեք աղցանի վրա, ավելացրեք մնացած թանձրուկը, ապա՝ բալզամիկ քացախ, իսկ է՛լ ավելի լավ է՝ բալզամիկ քացախի հիմքի վրա պատրաստված թզի կամ ելակի համով ջնարակ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031