Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչո՞ւ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի:
Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները:
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել:
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
https://www.facebook.com/photo.php?fbid=401190924034638&set=a.102014030618997&type=3&theater