Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Ծրագիրը բազմազան էր՝ Բաբաջանյան, Մորիկոնե, Թարիվերդիեւ, Մոլինելի, ինչպես նաեւ անչափ սպասված «Անմոռանալի Beatles» ծրագիրը: Վերջինիս մշակումը՝ Գրանատայի, իսկ հայկական ծրագրի մշակումը՝ Մելիք Մավիսակալյանի:
Յուրաքանչյուր կատարման դահլիճը ջերմ էր արձագանքում՝ հոտնկայս ծափահարություններ, «բրավո»-ներ: «Բիս» կանչով Մոնդելչին, որ վաղուց սիրված է Հայաստանում, կրկին վերադարձավ ու եւս մեկ կատարում նվիրեց ունկնդրին: Այնուհետեւ նա եւ Վահան Մարտիրոսյանը ներկայացրին մեկ այլ շնորհաշատ երաժշտի՝ ակորդեոնահար Սիմոնե Զանկինիին: Վերջինիս կատարումներն ուղղակի փոթորիկ առաջացրին դահլիճում; Համենայն դեպս, Բախն՝ ակորդեոնով, անկրկնելի էր ու բացառիկ: Բնականաբար, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւս, ինչպես միշտ իր բարձրության վրա էր:
Նկատենք, որ մարտի 13-ին եւս սպասվում է այս երկու երաժիշտների համատեղ բեմելը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ