97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
Հաղորդվում է, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել ուրբաթ, որտեղ էլ մահացել է:
ՏԱՍՍ-ի՝ դերասանին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ՝ Էտուշը մոտ մեկ ամիս առաջ սրտի կաթված էր տարել: Նա նշել է, որ հիվանդանոց տեղափոխվելիս Էտուշն անգիտակից է եղել:
Էտուշը հայտնի է այնպիսի ֆիմերով, ինչպիսիք են «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ» և այլն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ