Մարտի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, 47 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ դրամապանակը գողացել է 29-ամյա Սպարտակ Մ.-ն, որը մարտի 8-ին, ժամը 15.20-ին, Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ