Լրահոս
Օրվա լրահոսը

Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Մարտ 09,2019 18:30

Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլև, որպես Պոլսո հայոց 84–րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգևոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, ով հոգևոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ և առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում և արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու և մեր պատմության շուրջ:

Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամներին և համայն Թուրքիայի հայությանը:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաև Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031