Կանանց միամսյակին ընդառաջ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սկսել են տոնական միջոցառումներ կին դատապարտյալների համար:
Մարտի 7-ին միջոցառումների շարքը մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Կոմիտասի անվան լարային քառյակ» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Ս. Մեսրոպյանի գլխավորությամբ: Ներկա էր նաև հոգևոր հայր Արսեն քահանա Համբարձումյանը, որի օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը:
Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ միջոցառմանը հնչեցին բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիրներից Սարգիս Ասլամազյանի մշակմամբ:
Կին դատապարտյալները համերգի ավարտին խորին շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հիմնարկի անձնակազմին և որպես երախտիքի խոսք՝ երաժիշտներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները:
ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ