«Մեր ժողովրդին քաբաբ-խորովածից կտրելը չափազանց մեծ աշխատանք է պահանջում: Ցավոք, խոհանոցը մանղալի շուրջ է ձեւավորվել: Ներկայիս սննդի համակարգը չի զարգանում. ցածր պահանջարկ ունենք, սնվելու մշակույթի հանդեպ դեռ պատշաճ մոտեցում չկա»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ ղեկավար», խոհարար Սեդրակ Մամուլյանը:
Նրա բնորոշմամբ՝ վերջին տասնամյակներին հատկապես բավականին անտեսվել են սնվելու մշակույթն ու ազգային խոհանոցը. «Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը պետականորեն ամրագրել են ազգային խոհանոցը, իսկ մենք՝ ոչ: Ինչո՞ւ չենք անում, թուրքն է խանգարո՞ւմ: Շատ պանդոկներ եւ հասարակական սննդի օբյեկտներ իրենց աշխատանքը բիզների շրջանակում են միայն դիտարկում, թեեւ ազգային խոհանոցի մասին են խոսում մշտապես»:
Խոհարարը շեշտեց, որ վրացական եւ թուրքական խոհանոցը լուսաբանված են եւ ճանաչելի. «Այդպես է դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Մոսկվայի հայկական ռեստորան այցելելիս ամրագրում ենք, որ ամեն ինչ կա՝ խինկալի, պիցցա, խորոված, իսկ վրացական եւ թուրքական խոհանոցներում միայն այդ երկրների ճաշատեսակներն են: Չի կարելի կերակրացանկում ներառել ամեն ինչ»: Ստացվում է, թե իբր հայկական է միայն խորովածը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/579898255754776/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ