Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մարզերի դպրոցներում կենսաբանորեն հակացուցված սնունդ է մատուցվում երեխաներին». խոհարար

Մարտ 09,2019 12:31

ՀՀ մի շարք մարզերի դպրոցներում իրականացվող՝ «Կայուն դպրոցական սնունդ» խորագրով անվճար սննդի մատակարարման ծրագրի բաղադրատոմսերը չեն համընկնում անվանման հետ, իսկ ճաշացանկում գերակշռում են ռուսական կերակուրները՝ «բորշչ», «պելմենի»: Այս մասին այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ ղեկավար», խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց. «Մեր կերակրատեսակները չեն զիջում ռուսականին: Երեխային սնելով ոչ հայկական կերակրատեսակներով՝ մենք անմիջականորեն կամ ուղղակիորեն նրան օտարամոլության սաղմեր ենք ներարկում: Մյուս կողմից նկատենք, որ 13 կլիմայական գոտիներից յոթը առկա են ՀՀ-ում: Տարբեր կլիմայական գոտիներում նույն կերակուր տալը բնական չէ, այն էլ՝ երեխաների համար: Աշոցքում եւ Արարատյան դաշտավայրում ապրող երեխային նույն սնունդ տալը կենսաբանորեն հակացուցված է եւ վտանգավոր»:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հանդիպել է ծրագիրն իրականացնող ռուս գործընկերների հետ, «Նրանք համաձայնել են, որ ուտեստները պետք է դասակարգել եւ հաշվի առնել բնակլիմայական պայմանները՝ ներառելով նաեւ տեղական մթերքներ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/579898255754776/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031