«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ ղեկավար», խոհարար Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ որքան էլ պահքի շրջանը կապվի հավատալիքների հետ, առաջնայինն օրգանիզմի կենսաբանական պահանջն է՝ ըստ բնության զարթոնքի ժամանակաշրջանի: «Օրգանիզմը ձմռանն ավելի շատ կարիք ունի ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի, բայց գարնանը բուսական սննդի պահանջ կա: Այս շրջանում մեր օրգանիզմը կենդանական կերակուրների կարիք իրականում չի զգում»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Սեդրակ Մամուլյանը: Նա շեշտեց՝ մենք եզակի ազգերից ենք, որը 300 անուն վայրի-ուտելի բույսեր է ճանաչում:
«Այս պահին պահքի 120 կերակրի բաղադրատոմս է ամրագրված, որոնց 80 տոկոսը վայրի-ուտելի բույսերն են կազմում: Ունենք տոլմայի տարատեսակներ, ոսպով-չրերով ուտեստներ: Շատ կարեւոր է օգտագործել ընդեղեն՝ սիսեռ, լոբի, որպեսզի օրգանիզմը սպիտակուցներ ստանա: Բուսական յուղ օգտագործելիս էր կարեւոր է ուշադրություն դարձնել յուղի ծագումնաբանությանը»,- տեղեկացրեց խոհարարը:
Նա ցավով արձանագրեց, որ հանրությունը դեռ բավարար չափով տեղեկացված չէ պահքի կերակուրների բազմազանության եւ օգտակարության մասին. «Բույսերի, հատապտուղների եւ ընդեղենի համադրությամբ կերակուրները շատ են, ինչը հայկական պասային խոհանոցն առանձնացնում է այլ երկրների նույն խոհանոցից»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/579898255754776/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ